Ինչ անել ու ինչ չանել սոցցանցերում, երբ սահմանին կրակոցներ են կամ իրավիճակը լարված է․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչ է պետք անել սոցցանցերում, երբ սահմանին կրակոցներ են։

«Պետք է միշտ հիշենք, որ Ադրբեջանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ չկա ազատ մամուլ, հատկապես ռազմական թեմային վերաբերող։ Ուղղակի կա վերահսկողություն և իրենք ինչ ուզեն չեն կարող գրել։ Եթե դուք կարդում եք ադրբեջանական լրահոսում ինչ-որ բան՝ կապված ռազմական գործողությունների հետ, պետք է հասկանալ, որ դա լրագրողի խոսքը չէ, դուք կարդում եք հատուկ ծառայողների ռազմական հետախուզության կամ քարոզչական բաժնից ինչ-որ մեկի ասածը՝ արտագրված լրագրողի ձեռքով»,-նշեց նա։

Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում նաև չտարածել նման ինֆորմացիաներ՝ հատկապես հղումներով։ Նույնիսկ, եթե գրում եք, որ նրանք հիմարություն են հրապարակել և եթե հղում է դրվում, ապա ֆեյբուքը հասկանում է, որ դա «լավ» աղբյուր է ու սկսում է ավելի շատ օգտատերերի ցույց տալ։

Մասնագետի խոսքով, պետք չէ վստահել ու հավատալ հայատառ շատ ու շատ էջերի ու լրատվական կայքերի ևս, քանի որ դրանք նույնպես կարող են լինել ադրբեջանական կողմից վարվող էջեր։ Պետք է հետևել այն կայքերին, որոնց իսկապես գիտեք ու գիտեք, որ խմբագրությունը, օրինակ, Երևանում է և կարող եք անգամ գնալ գտնել։

«Այս պահերին ադրբեջանցիներն ակտիվանցում են կոտրած հայկական ֆեյսբուքյան հաշիվներ։ Իրենք, ցավոք սրտի, ունեն հարյուրավոր, հազարավոր հայաստանցիների հաշիվներ, որոնք կոտրել ու ձեռքի տակ պահում են։ Նման պահերին արթնացնում են ու սկսում մեկնաբանություններում տագնապալից բաներ գրել, թե մենք ավելի շատ զոհ ունենք և այլն։ Ֆիքսենք, որ եթե մեկնաբանություններում մեկը նման բաներ է գրում, բացարձակ չի նշանակում, որ դա մարդ է, որը ձեզ թվում է, թե ինքն է գրում։ Պետք է շատ զգույշ լինել նման մեկնաբանություններ գրողների հանդեպ»,-նշում է Սամվել Մարտիրոսյանը։

Նա նաև նշում է, որ ադրբեջանական հաքերները նման դեպքերում նաև լցվում են տարբեր էջեր ու սկսում մեկնաբանություններ թողնել, ու պետք չէ իրենց հետ կռվել, ժամերով որևէ բան բացատրել և այլն, սա արվում է նաև պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի էջի տակ։

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նման մեկնաբանություններ տարածելու փոխարեն ավելի լավ է, օրինակ, Թվիթերում էջ բացել ու տարածել հայակական տեղեկատվությունը։

https://www.facebook.com/Iravabannet/videos/702847610563949/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել