Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները:
Այս ազգին հաղթել չի լինի:
Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:
Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին նշում է․
«2014 թվականին, երբ հրադադարից հետո առաջին խոշոր հրետակոծությունն էր արձանագրվել Տավուշի մի շարք գյուղերում, Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Հայկակ Արշամյանի հետ ուղևորվեցինք այդ գյուղեր՝ ժողովրդին դուխ տալու և իրենց հետ անհանգիստ գիշերն անցկացնելու համար:
Շատ մեծ դժվարությամբ հասանք նաև Մովսես գյուղ, որի ճանապարհն անմխիթար վիճակում էր:
Այսօր ճանապարհը վերականգնված է, ինչը նշանակում է արագություն, օպերատիվություն, հետևաբար՝ հաջողություն դիմագրավելու գործում»։
https://www.facebook.com/sipan.pashinyan/videos/4095261583848803/