Հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ․ Արծրուն Հովհաննիսյան

«Հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ։ Սպասենք պաշտոնական լրահոսին»,-այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել