ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում: Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին։ Դրանք ապատեղեկատվություն են»,-այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել