Սահմանադրական դատարանում այսօր ավարտվեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ նախագահի ընտրություններում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումի քննարկումը:
Ողջ օրվա ընթացքում ՍԴ-ն լսեց պատասխանող կողմին, կայացրեց հայցվոր կողմի միջնորդությունները մերժելու մասին որոշումը, լսեց կողմերի ամփոփիչ ելույթները:
Երկրի բարձրագույն դատարանը վաղը կհրապարակի իր որոշումը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net