Forbes-ը հրապարակել է 100 ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը

Forbes-ը հրապարակել է 100 ամենաշատը վարձատրվող հայտնիների անունները։ Հաշվարկը կատարվում է վճարված հարկերի հիման վրա։

Պարբերականը նշում է, որ ցանկում նշված անձինք բոլորը միասին վաստակել են 6,1 միլիարդ դոլար, ինչը 200 միլիոնով պակաս է 2019-ի համեմատ։ Դրա պատճառը նոր կորոնավիրուսի պանդեմիան էր։

Առաջին հորիզոնականում Քայլի Ջեներն է (590 միլիոն դոլար), 2-րդում՝ Քանյե Ուեսթը (170 միլիոն դոլար)։

Ցանկում իրենց տեղը ունեն նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Լեոնել Մեսսին, Արիանա Գրանդեն, Էլթոն Ջոնը, Բիլլի Այլիշը, Դրեյքը և այլք։

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 49․5 միլիոն դոլարով 48-րդ տեղում է, իսկ աշխարհահռչակ բոյբենդ BTS-ը 47-րդ տեղում է՝ 50 միլիոն դոլարով։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել