Փոստերը հունիսի ընտանեկան, սոցիալական նպաստի, միանվագ դրամական օգնության և ավանդի փոխհատուցման վճարումները կիրականացնեն մինչև հուլիսի 4-ը

Փոստային բաժանմունքները հունիս ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, միանվագ դրամական օգնության և ավանդի փոխհատուցման վճարումները կիրականացնեն հունիսի 25-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ:

Այս մասին տեղեկանում ենք Հայփոստից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես նպաստառուների հաշվառման հասցեներում՝ փոստատարների միջոցով հասցեական առաքմամբ՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել