Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր՝ հունիսի 30-ին քննարկում է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագիծը ներկայացրեց պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Փոփոխվում է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը։ Առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ հանրապետության նախագահի կողմից, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ ՍԴ-ում այս պահին առկա 3 թափուր պաշտոնների համար այդ առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ»,-նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում