ԱՆ-ն հայտարարում է մրցույթ ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով

ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետներ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Կազմակերպություն)

Կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնող մասնագետների թափուր հաստիքների համալրման նպատակով:

Տվյալ հաստիքների համար սահմանված պահանջները հետևյալն են՝

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմակերպում է լաբորատոր հետազոտությունների նախահետազոտական, հետազոտական և հետհետազոտական փուլերի պատշաճ իրագործումը:
  2. Հետևում է լաբորատոր հետազոտությունների իրականացման ընթացքին, գնահատում է ռիսկերը և նվազեցնում դրանք:
  3. Հետևում է լաբորատոր հետազոտությունների որակի ներքին հսկողությանը, ապահովում է կենսանվտանգությունն ու կենսապահովությունը:
  4. Պահպանում է Կազմակերպության ներքին կանոնակարգերը, պահպանում է Կազմակերպության և անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը և էթիկան:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ`

Բարձրագույն բժշկական (լաբորատոր ոլորտի համապատասխան մասնագիտացում), կենսաբանական կամ անասնաբուժական:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • Ոլորտին առնչվող ՀՍՏ ԻՍՕ միջազգային ստանդարտների իմացություն,
  • լաբորատոր հետազոտական գործընթացների որակի ապահովմանը ներկայացվող պահանջների իմացություն,
  • աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի, աշխատանքային անվտանգության կանոնների իմացություն,
  • համակարգչային ծրագրերի (MS Word, Excel; Internet; էլ.փոստ) իմացություն,
  • հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն,
  • ժամանակի կառավարման և թիմային աշխատանքի ունակություն:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ լաբորատոր (մանրէաբանական, վիրուսաբանական, մակաբուծաբանական, կլինիկական կամ անասնաբուժական) ոլորտում:

Հայտարարության պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց Ինքնակենսագրությունն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 10-ը՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են:

Մրցույթն անց է կացվում հարցազրույցի հիման վրա: Հարցազրույցին կհրավիրվեն վերը նշված պահանջներին բավարարող թեկնածուները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել