Արայիկ Հարությունյանը՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի մասին․ «Պետք է հրաժարական տար ու զբաղվեր քաղաքականությամբ»

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը ԱԺ և իշխանության մասին խոսելիս օգտագործում է «հակառակ կողմ» ձևակերպումը, ապա սրանից անմիջապես հետո ինքը նույնիսկ չպետք է սպասեր Սահմադրական փոփոխություններին, այլ պետք է հրաժարական տար ու զբաղվեր քաղաքականությամբ՝ այդ կերպ ընդդիմանալով ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժին:

Այս ձևակերպումը հստակ ապացուցում է մեր կողմից նախկինում հնչեցված այն պնդումները, թե ում համար է գործում այս ՍԴ-ն և որ «կողմից» են իրենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել