Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ – անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա»։
Նա նաև խնդրել է իրենից որևէ տվյալ չուզել։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ենթադրաբար ամենը կատարվել է նախորդ նմանատիպ դեպքի նման, նույն հաքերների կողմից։ «Մարդիկ մեյլերով տվյալները իրար են ուղարկում, մեյլերը կոտրում են, տվյալները ստանում։ Վուալյա, ինչպես ասում էր Հեյդար Ալիեւը, փախնելով Կուբատլիից»,-նշել է նա։