«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորիգիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ ու սիրելի ընկերներ, մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քնաի խոսքով պարզաբանեմ․
Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։
Ամսի 20-ից փարձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։
Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։
Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։
Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»։