«Եթե ինքն իրավաբան ա (փաստացի), ուրեմն ես էլ Բրյուս Լին եմ…». Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը, և նշել․

«Կոտրվի էն ձեռքս, որ ես էս մարդուն գնահատական դրեցի…
Եթե ինքն իրավաբան ա (փաստացի), ուրեմն ես էլ Բրյուս Լին եմ…
Հլը ոնց ա պղծում իրավագիտությունը…»։

Հավելենք, որ հարցազրույցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ էր։

«Դատարանը, փաստացի, Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, այ սրա մասին մենք պետք է խոսենք։ Իսկ խափանման միջոցը, որը որ իմ ենթադրություններով կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ՝ ՀՀ-ում, միգուցե, դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձևով պատճառներ՝ խափանման միջոցն ընտրել այնպիսի միջոց, որը կապված չէ անձին ազատազրկումից զրկելու հետ»,-նշում է Ալեն Սիմոնյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել