Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է եւ հավաքներ անելու հնարավորություն չկա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո  հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։

Վարչապետը իր ելույթի ընթացքում նշեց, որ  հավաքները հիմա սահմանափակված են, բայց ով է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից․ «Իսկ ով է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է  արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, որովհետև կարծում եմ՝ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապված»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել