Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը:
Ալեքսանդր Մինյոնը իր ելույթի ընթացում նշեց, որ մեծ պատիվ էր հյուրընկալվել Հայաստանում ու աջակցել Հայաստանի կորոնավիրուսի դեմ պայքարում․ «Մենք երջանիկ էինք՝ հնարավորության սահմաններում կարողանալով օգնել ձեր երկրին: Ինձ ուղեկցող տասը բուժաշխատողները ծագումով հայ չէին, բայց կարծում եմ՝ բոլորը հայեցի մոտեցան հարցին, ու կարծես ինչ-որ փոքր հայկական նշույլ կար նրանցից յուրաքանչյուրի մեջ: Ուզում եմ ընդգծել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը»: