Հունիսի 24-ին և 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ. հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:00, ժամանում դեպի Երևան 13:50)։

Ս. թ. 24-ին և 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 10:00, ժամանում դեպի Երևան 14:00):

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:00, ժամանում դեպի Երևան 19:45):

Ս. թ. հունիսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել