Այսուհետ կարող եք բողոքարկել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործողությունները

Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ եթե գտնում եք, որ ՊՎԾ աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում թույլ են տվել ոչ իրավաչափ գործողություններ (անգործություն), կարող եք այդ մասին ներկայացնել հանրագիր, որին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Խնդրում ենք հանրագիրը ներկայացնելիս պահպանել «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Հանրագիր կարող եք ներկայացնել՝

  • առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու,  ընդունելության ընթացքում՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով,
  • փոստով՝ Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) առաքելու միջոցով.
  • էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ [email protected]),
  • դիմումը ներբեռնելով կայքում՝ ( դիմումների առցանց ընդունում):

Հանրագիր ներկայացրած անձի և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել