«Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ հունիսի 19-ին,Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ «այս խառնակ ժամանակները կանցնեն»։
«Մեր պատգամավորների, մեր տարածքային բոլոր պատասխանատուների, պատասխանատուների մորքուրների, հորքուրի գանձերի, բոլորի տներում, գրասենյակներում, քեռու հարսների, բաջանաղների, բոլորի տներում խուզարկություն իրականացվել է, առգրավվել է տանն ինչ կա-չկա՝ համակարգիչ, հեռախոսներ, երեխաների հեռախոսները, որոնցով երեխաները հեռավար դասերն են անում։ Ամեն ինչ առգրավված է»,-նշեց պատգամավորը։
Նա բոլորին մաղթեց բարձր արևային, ամառային տրամադրություն։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 19-ին, շարունակվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։