Քաղցկեղ ունեցող պացիենտները կարող են դիմել՝ պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտության համար․ նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է․

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները և ընդունում է պացիենտների պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտության համար: ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը ցուցված է հիմնականում քաղցկեղ ունեցող պացիենտներին:

Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում և մեր քաղաքացիները ստիպված են եղել դրա համար մեկնել արտերկիր: Դրա հասանելիությունը առավել կարևոր է հիմա` փակ սահմանների դեպքում:

Հարցերի և հերթագրման համար կարող եք զանգահարել +37412301212: Հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 38/7»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/750937242356882/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել