Էմոցիոնալ հայտարարությունները ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան․ Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց գլխավոր դատախազին՝ նշելով․ «Հույս ունեմ դուք հարգում եք ձեր ուսադիրները։ 2018 թվականի մասյիսին դուք ԱԺ միջնորդություն ներկայացրեցիք մեր նախկին ընդդիամդիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և հետագա գործընթացներում ներգրավելու համար, հետո, ինչպես ի պատասխան պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հետ վերցրեցիք ձեր միջնորդությունը, դուք պատասխանել եք բառացիորեն հետևյալը․ այո, ինձ նամակով դիմեց փոխվարչապետը, անկեղծ ասած ես չեմ հիշում, թե այդ ժամանկ փոխվարչապետն ով էր և խնդրեց հետ վերցնել դիմումը՝ միջնորդությունը ԱԺ-ից, դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին և խնդրել եմ օրակագից հանել այդ հարցը։ Հիմա այսպես, ինչու՞ եմ ասում՝ հարգում եք ձեր ուսադիրները․ դուք պնդու՞մ եք հիմա, որ երբ դուք միջնորդություն ներկայացրեցիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, պնդու՞մ եք հիմա, որ ձեր միջնորդությունը եղել է ոչ թե քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը եղել է միանշանակ քաղաքական պատվեր, այլապես ով էլ ձեզ նամակ գրեր, եթե դուք պնդում եք, որ տեղի է ունեցել և վստահ էիք, որ տեղի էր ունեցել հանցագործություն, դուք փոխվարչապետի նամակով պըիտի հետ չկանչեիք։ Պնդու՞մ եք, որ ձեր հիմքերը բավարար չէին Նիկոլ Փաշինյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Տենց զարմացած մի նայեք, հիմա մտածում եք ինչ ասեք, դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, բայց դրան քիչ ա մնացել»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել