Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը։
Պատգամավորները հարցեր ուղղեցին դատախազին։
Մանե Թանդիլյանը 3 հարց ուղղեց դատախազին՝ նշելով․
«Արդյո՞ք դուք այս ամբողջ ընթացքում, և այս գործի շրջանակներում խուզարկությունների շրջանակներում, միայն 17 թվականի առերևույթ վերաբերող ընտրակաշառքի նյութեր եք գտել, չեք գտե՞լ 18 թվականի, մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածի որևէ նյութ, պատգամավորների որևէ ստորագրած փաստաթուղթ, բացառապես 17 թվականի համա՞ր եք գտել։
2․ Ինձ հետաքրքրում է, թե արդյո՞ք դուք միայն այս քաղաքական ուժի՝ Ծառուկյան դաշինքի մասով եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբևէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկատվություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառնքերի ցուցակի տեղ չեք իմացե՞լ, չգիտե՞ք, չեք տիրապետու՞մ, չեք լսե՞լ։
3․ Պարոն դատախազ, ինչպես է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան էջերի պատերին, կարծես թե մի տեղ թափած էր, նրանք հավաքել տեղադրել էին»։
Մանրամասները՝ տեսանյութում