Ե՞րբ կքննարկվի արտակարգ դրությունը չեղարկելու հարցը․ պարզաբանում է վարչապետը

Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։

Պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետին՝ նշելով․ «Ձեր գնահատմամբ, ո՞րն է այն պահը, այն շեմը, որին հասնելու պարագայում պետք է քննարկվի արտակարգ դրությունը հանելու հարցը՝ պիկին հասնելը, հիվանդների քանակը զրոյացնելը, թե բնակչության ինչ-որ տոկոսի հիվանդացության շեմի անցնելը»։

Նա նշեց, որ ըստ իրեն, այս հարցը պետք է արդեն քննարկված լինի։

«Տարբերակ 1-ին․ հայտնաբերվել է պատվաստանյութ, դրա էֆեկտիվությունը հաստատվել է, մենք ներմուծել ենք և սկսել ենք զանգվածային պատվաստման գործընթաց, կամ դեղամիջոց է հայտնաբերվել։ Տարբերակ 2-րդ․ մենք հայտարարել ենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է շարունակական թվերի նվազման, օրինակ, եթե մենք այսօրվա վիճակով անդընդմեջ տեսնենք թվերի նվազում, թվերը հասնեն 150, 100 և դրանից ներքև, ապա մենք կարող ենք արձանագրել, որ ոչ թե կարող ենք ուղղակի վերացնել արտակարգ դրությունը, այլ իմանալ, որ այլևս շարունակելու անհրաժեշտություն չկա։ 3-րդ տարբերակ չկա»,- ի պատասխան պատգամավոր   հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել