ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել 6 ամիս շարունակ փորձաքննության վայրում գտնվող ավտոմեքենան

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով:

  Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է  ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ 6 ամիս է, ինչ զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան օգտագործելու հնարավորությունից:

 «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կարճ ժամանակահատվածում տվյալը փոխանցվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և փորձաքննություններն ավարտին են հասցվել: 

Արդյունքում, քաղաքացուն վերադարձվել է իր ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել