Պատուհանից տեսա մի կնոջ, որը ծնոտից բարձրացրեց դիմակը միայն այն ժամանակ, երբ տեսավ, որ դիմացից ոստիկան է մոտենում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է դիմակի ճիշտ կրումը։

«Այսօր առավոտյան մի տեսարանի եմ ականատես եղել։ Երբ առավոտյան աշխատանքի էի գալիս, մեքենայի պատուհանից տեսա մի կնոջ, որը ծնոտից բարձրացրեց դիմակը միայն այն ժամանակ, երբ տեսավ, որ դիմացից ոստիկան է մոտենում։ Դիմակ դուք կրում եք ոչ թե ոստիկանի, այլ ձեր հարազատների համար։ Դիմակի ճիշտ կրումը կարող է բերել շրջադարձային փոփոխությունների»,-նշում է Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել