Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Քանի որ երկար տեքստեր կարդալու ժամանակ քչերն ունեն, «կոնսպեկտած» վերաշարադրեմ երեկվա գրածս՝ հավելումով. Դավթաշենի թաղապետի ծառայողական կարիքների համար գնվում է ՕԳՏԱԳՈՐԾԱԾ Toyota Corolla կամ դրա կարգի այլ մեքենա: Դավթաշենում մեքեննաների ծախսերը անցած 2 տարվա մեջ նկատելիորեն կրճատվել են:
Իսկ քաղաքապետի ներկայացուցչական դասի «Մերսեդես»-ը հանվել է աճուրդի ամիսներ առաջ»:
