Տղամարդուն ծեծել էին, կրակել նրա ուղղությամբ ու վնասել ավտոմեքենան․ հանգամանքները պարզվում են

Հունիսի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրեն ծեծել են և վնասել իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախքան միջադեպը ոստիկանություն դիմած քաղաքացին Արտաշատ քաղաքում վիճաբանել է 29-ամյա մի տղամարդու հետ, որն էլ իր վեց ընկերների հետ, իրենց վարած վեց տարբեր մակնիշի մեքենաներով, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում կանգնեցնել են տղամարդու ավտոմեքենան ու նրան ծեծի ենթարկել։ Այս ընթացքում 29-ամյա տղամարդն իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է տուժածի ուղղությամբ, իսկ նրա ընկերներից մեկը խողովակով վնասել է նրա «ՎԱԶ-2107»-ի դռան ապակին։

Ձեռնարկված միջոցառումներով միջադեպին մասնակցած երկու անձ բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, երեք անձ ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր են ներկայացել։ Նրանք տվել են ինքնախոստովանական բացատրություններ և ներկայացրել գազային ատրճանակը:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել