Հայտնաբերվել են մի շարք խախտումներ. միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ աշխատակիցները վաղ առավոտից դիտարկվել են Ավան վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեությունը։

Այս մասին տեղեկացնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են Պարետի կողմից տրված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ և թերություններ․

Մասնավորապես`

միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում

տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Արձանագրված խախտումների հիմքով ՃՈ կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/294551218382849/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել