«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:

Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»:

Նշենք, որ «Դավաճանությունը գործողության մեջ» վերատառությամբ տարածած հաղորդագրությամբ ահազանգել էր Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը։

Ըստ տեղեկատվության, Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանակ արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։

«ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը»,-նշել էր կուսակցությունը տարածած հայտարարության մեջ։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել