Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել

Հունիսի 11-ի գիշերը Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել: Վերջին տասն օրվա ընթացքում սա Կենտրոն վարչական շրջանից եղևնիների գողության չորրորդ դեպքն է: Եղևնիները տնկվել էին մայիսին:

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներից ծառերի գողություն գրանցվել էր նաև մայիս ամսին. Օղակաձև զբոսայգուց և Մինաս Ավետիսյանի անվան պուրակից սոճիներ էին գողացել, Իսակովի պողոտայից՝ գնդաձև ակացիաներ:

Դեպքի առթիվ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ ոստիկանությանը: Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործներին, և Երևանին հասցված վնասը կփոխհատուցվի»,-այս մասին հայտնում են կենտրոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել