Հիշում եք չէ՞, ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես Երևան-Կենտրոնում․ Արամ Վարդևանյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է․

«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք և պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում և ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԹԵՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՆ:

Հիշում եք չէ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում և հատկապես Երևան-Կենտրոնում: Երևան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ…: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում ևս արձանագրված դեպքերով: Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել