Վարչապետն առաջարկում է քաղաքացիներին հնարավորություն տալ նկարել մեքենաներում առանց դիմակի անձանց ևս

Կառավարությունը հունիսի 11-ի նիստին որոշում ընդունեց ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումները բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրման և ոստիկանությանը հայտնելու վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքացիները կկարողանան նկարել և ուղարկել նաև մեքենակում մեկից ավելի և առանց դիմակի անձանց, ի պատասխան որի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ոչ, քանի որ անձնական տվյալների հետ կապված խնդիր կա։

«Դիմակով թող լինեն՝ չեն ճանաչի, թե ո՞վ է, ինչքան էլ նկարնեն, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն։ Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն՝ շատ լավ միջոց է՝ կրել հնարավորինս դեմքը լավ և ամուր փակող դիմակներ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել