Պետք է խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը․ Արսեն Թորոսյանը հայտնեց վերջին տվյալները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հերթական նիստին հայտնեց կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալները։

Նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ հնարավոր է փոփոխությունների կարիք լինի որոշումներում։

«Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի։ Սա բացարձակ թվով իհարկե նշանակալի աճ է, սակայն պետք է փաստել, որ հետազոտությունների թիվն էլ է այդքան մեծ տոկոսով արվեվ։ Արվել է 2233 թեստ, նախորդ օրվա 1751-ի փոխարեն»,-նշեց նա։

Նախարարի խոսքով, կա 500 ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել