Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14․669 դեպք, որոնցից.
- 5466-ն` առողջացած,
- 245-ը` մահվան ելքով,
- 8876 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 82–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 5-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 75․389 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։ Կատարվել է 2233 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 14․103, որից 5226-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 8573-ը, մահվան ելքով դեպքերը՝ 227-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 77-ը, կատարվել է՝ 73.156 թեստավորում: