Հայաստանում արդեն իսկ գրանցվել են Spice-ի չարաշահման դեպքեր․ կառավարությունը վաղը դրա վերաբերյալ որոշում է ընդունելու

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով  մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ կընդգրկվեն։

Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Ունեն տարբեր քիմիական կառուցվածք ունեցող և օրգանիզմի կաննաբինոիդային ընկալիչների ներհակորդ են հանդիսանում, թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են ծխելու միջոցով կամ այլ եղանակով:

Սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» (Spice): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են, շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:

Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:

Դրանք են՝

«MDMB(N)-073-F (մեթիլ 3,3-դիմեթիլ-2-(1-(4-ֆտորոբութիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդո) բութանոատ)

MDMB(N)-073

մեթիլ 2-[(1-բութիլինդազոլ-3-կարբոնիլ)ամինո]-3,3-դիմեթիլբութանոատ

MMB-022

մեթիլ-3-մեթիլ-2-(1-(պենտ-4-են-1-իլ)-1H-ինդոլ-3-կարբոքսամիդո)բութանոատ

AEB-FUBINACA (EMB-FUBINACA)

էթիլ (1-(4-ֆտորոբենզիլ)-1H-ինդազոլ-3-կարբոնիլ)-L-վալինատ

N-մեթիլէֆեդրոն (Metamfeptamone, dimethylcathinone, dimethylpropion,) կամ (2-​​(դիմեթիլամինո)​-​1-ֆենիլ-​1-պրոպանոն)

N-ETHYLNORPENTYLONE (Ephylone) (1-(2H-1,3-բենզոդիօքսոլ-5-իլ)-2-(էթիլամինո) պենտան-1- ոն)

CUMYL-4CN-BINACA (1-(4-ցիանոբութիլ)-N-(2-ֆենիլպրոպան-2-իլ)-1H-ինդազոլ-3-կարբօքսամիդ)»-ը։

Ինչպես նաև «Դիֆենօքսիլատ» բառից հետո լրացնել «Դրոնաբինոլ» (միայն (-)-տրանս-դելտա-9-տետրահիդրոկանաբինոլ) ստերեոիզոմերը)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել