Քաղաքական թիմը նպատակահարմար է գտել ինձ այլ տեղ նշանակելու համար․ Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի ընկերներ, բազմաթիվ զանգեր ու նամակներ եմ ստանում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում իմ պաշտոնավարման հետ կապված, ցանկանում եմ միանգամից բոլորիդ տեղեկացնել, որ արտասովոր ոչինչ չկա, ուղղակի քաղաքական թիմը նպատակահարմար է գտել ինձ այլ տեղ նշանակելու համար(ինչի մասին մոտ օրերս լրացուցիչ բոլորդ կիմանաք), ուստի մնացած լնգուլավազներին խորհուրդ եմ տալիս՝ պղտոր ջրում ձուկ չորսալ, և միաժամանակ ուզում եմ տեղեկացնել՝ «Հայավտոկայարան»-ը ՓԲԸ-ն գտնվում է հուսալի ձեռքերում ի դեմս նոր տնօրենի և ՏԿԵ նախարարաության։

Հ․Գ․ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլտալու, իմ արած գործը ավելի արդյունավետ ձևով իր շարունակությունն է ունենալու։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Հայավտոկայարան» ՓԲԸ բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար՝ ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Հարգանքով՝ ձեր խոնարհ ծառա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել