Պարետի որոշմամբ արգելվել է լաբորատոր ախտորոշման կենտրոնի գործունեությունը

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հունիսի 9-ին որոշում է ստորագրել։

Որոշման համաձայն, հունիսի 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա, 24 ժամով արգելվել է «Պրոմ-Տեստ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Շերամի փողոց, թիվ 2 շենք հասցեում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի։

« «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ին՝ ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասված է պարետի որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել