Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Սիրելի Արա Թադևոսյան և այլք, որոնք պարբերաբար Մաշտոցի պուրակի այս հատվածի շինարարությունը տեսնելիս հիշում են «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունը: Մաշտոցի պուրակում, կանաչի հաշվին որեւէ նոր ծավալ ՉԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ, պուրակի ծառերից ոչ մեկը չի հատվում:
Ընդամենն արդեն ավելի քան երկու տասնամյակ տեղում եղած շինությունն է արդիականացվում՝ նույն ծավալների մեջ: Հակառակը՝ քաղաքապետարանի պահանջով տարածքի վարձակալը ոչ մեծ չափով, բայց կանաչ տարածք է վերականգնել:
Էնպես որ, «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունը էս պարագայում ուղղակի ակտուալ չէ:
Հ. Գ. Ֆիրդուսու կառուցապատման ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կտամ երկուշաբթի»:
