Դիմակի արդյունավետությունը ստուգելու համար շատ պարզ մեթոդ կա․ Մերի Տեր-Ստեփանյան

Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետները փորձել են կոտրել COVID-19-ի մասին տարածված ստերն ու միֆերը։ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Մերի Տեր-Ստեփանյանը  խոսել է դիմակների և ձեռնոցների պատշաճ օգտագործման մասին։

Մասնագետը նշում է, որ դիմակի արդյունավետությունը ստուգելու համար շատ պարզ մեթոդ կա․ «Կարելի է վառվող մոմը պահել 10 սմ բերանից հեռու և փորձել փչելով մարել կրակը։ Եթե հաջողվում է մարել կրակը, ապա դիմակի արդյունավետությունը այնքան էլ բարձր չէ»։

Մերի Տեր-Ստեփանյանը խոսում է նաև ձեռնոցների մասին։ Նրա խոսքով՝ ձեռնոցը մեկից ավելի անգամ օգտագործել չի թույլատրվում․ «Ալկոգելով կամ այլ մաշկային հականեխիչ նյութերով մշակման ենթակա չէ։ Դրանցով ձեռնոց մշակել չի թույլատրվում»։

ԵՊԲՀ դասախոսը խորհուրդներ է տալիս նաև, թե ինչպես պետք է օգատագործել դիմակը՝ առավելագույն պաշտպանության համար։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել