ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է

ՀՀ նախագահի մրցանակի նախաձեռնող և հովանավոր Պողոսյան հիմնադրամն ու մրցանակաբաշխության կազմակերպիչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում են, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ առնվազն մինչև 2020 թվականի սեպտեմբեր հետաձգվում են 2020 թվականի մրցանակակիրներին հայտարարելու գործընթացը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրում մրցանակաբաշխության հանդիսությունը։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Ժամկետների որոշակիացման դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Կազմակերպիչները հայցում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի թեկնածուների ներողամտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել