Սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր՝ հունիսի 3-ին, հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են Ոստիկանության պետ Արման Սարգսյանը և պարետ Տիգրան Ավինյանը։

Վարչապետը իր խոսքում նշեց, որ իրենք մի քանի անգամ, քննել, վերաքննել ենք պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները և որևէ կասկած չունեն, որ այդ կանոնների պահպանումը պետք է բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման․ «Ըստ էության, պետական մարմինների զեկույցները ինձ չէին բավարարում և ես դիմեցի հանրությանը, որպեսզի հանրության ներկայացուցիչները, ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին։ Այսօր արդեն, երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում, ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել փոքրիկ մինի-հեղափոխության, քանի որ տեսանք կարգապահության առնվազն տեսանելի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը: Ամեն օր մեր իմ ֆեյսբուքի էջում կլինի լայն արձագանք դրան: Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանքով կկատարվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել