Կամ մենք գնում ենք համատարած արգելափակումների՝ պարետային ժամի, կամ միասին հսկողության տակ ենք առնում իրավիճակը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 2-ին, հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցում էին Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Վարչապետը նշեց, որ ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ խնդիր ունենք․ «Ես մի օրինակ բերեմ, երբ առևտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, և որում է կայացվում այդ վայրը փակել, և այն ենթադրաբար վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առևտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ: Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե ենթադրենք վարունգի կամ լոլիկի որևէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկի  առևտրի մենաշնորհ հաստատել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել