Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Այդ մասին տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հունիսի 2-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով 46 վարակակիր է գրանցվել, որից 26-ն արդեն առողջացել են, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: