Քիմ Քարդաշյանը, Լեբրոն Ջեյմսը և այլ հայտնիներ արդարություն են պահանջում Ջորջ Ֆլոյդի համար

Հոլիվուդյան հայտնի գործիչները խոսում և արդարություն են պահանջում Ջորջ Ֆլոյդի համար։ Նրանց թվում են Քիմ Քարդաշյանը, Լեբրոն Ջեյմսը, Քայլի Ջեները, Դեմի Լովատոն, Նաոմի Քեմբլը, Ջասթին Բիբերը, Քարդի Բին և այլ հայտնիներ։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը 46-ամյա տղամարդու մահվան մեջ ներգրավված լինելու համար աշխատանքից հեռացվել է չորս ոստիկան: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ սպաներից մեկը ծնկի էր եկել Ֆլոյդի պարանոցին, որը այդ ընթացքում ասում էր սպային. «Խնդրում եմ, չեմ կարողանում շնչել»:

Ոստիկանը շարունակում էր ոտքը պահել Ֆլոյդի պարանոցի վրա, մինչև նրա գիտակցությունը կորցնելը։ Միայն դրանից հետո են ոստիկանները շտապօգնություն կանչում։ Ֆլոյդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հաղորդվում է, որ սպաները փորձում էին ձերբակալել Ֆլոյդին՝ կեղծիք կատարելու կասկածանքով:

Մարդիկ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ցույցերի են դուրս եկել։

Սոցցանցերը հագեցած են հրապարակումներով և պատմություններով`#justiceforfloyd և #GeorgeFloyd հեշթեգով, որտեղ աշխարհի հարյուրավոր մարդիկ իրենց աջակցությունն են ցուցաբերում և արդարություն են պահանջում:

https://www.instagram.com/p/CAq3fpCgyve/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/CArHyduAZ_a/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/p/CArIozMBycj/?utm_source=ig_embed

https://www.instagram.com/tv/CAqccP-H9u7/?utm_source=ig_embed

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել