Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել մեկուսացված կոնտակտավորներից և Շուշիի շրջանային բուժմիավորումում բուժում ստացող հիվանդներից:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ի ուրախություն բոլորի, ունենք առողջացման 11 նոր դեպք:
Նոր կորոնավիրուսով վարակված ու բժիշկների հսկողության տակ գտնվող մնացած 13 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: