Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան. գյուղացիները կարող են իրենց բերքը վաճառել շուկայում

Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան:

Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։

Այդ օրվանից սկսած, գյուղացիները կարող են իրենց բերքը վաճառել շուկայում:

Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց:

Շուկայում գործելու են՝

 բացօթյա և փակ տաղավարներ

կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով

 սննդի կետեր

տնտեսական խանութներ

ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար:

Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել