Սաֆարովը պետք է պատիժ կրի Հունգարիայում կամ 3-րդ երկրում․ փաստաբան

Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ին Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի եռամսյա ծրագրի ժամանակ։

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան վերջապես հրապարակեց գործով վճիռը։ Ռամիլ Սաֆարովի կողմից 2004թ․ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի առանձնակի դաժանությամբ սպանության և այնուհետև՝ Հունգարիայի կողմից Ադրբեջանին Սաֆարովի արտահանձնման և այնտեղ արդեն նրա ազատ արձակման և հերոսացման գործով ՄԻԵԴ-ն այսօր կայացրեց վճիռը` ի թիվս այլնի արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), և 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)՝ 2-րդ հոդվածի հետ միասին վերցված։

Մարգարյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը մանրամասներ է ներկայացնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել