Անդրեյ Ղուկասյանը՝ մարզում համաճարակային իրավիճակի մասին

«Համավարակի թվերի շարունակական աճը երկրում ու նաև մարզային կտրվածքով պետք է դառնա զգաստացնող անխտիր բոլորիս համար: Լոռիում վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 65 է:

Կոնտակտավորների ու ինքնամեկուսացվածների թիվը շատ ավելի մեծ է: Վաղվանից ուժեղացվելու է վերահսկողությունը գործող բոլոր ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների և ընդհանրապես, յուրաքանչյուր քաղաքացու վարքագծի պատասխանատվության բարձրացման նկատմամբ: Սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում, բոլոր փակ տարածքներում, այդ թվում նաև բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներում’ մեկ անձից ավել լինելու դեպքում, դիմակների կիրառում:

Սիրելի լոռեցիներ և ոչ միայն, սա կարող է լինել համավարակի տարածումը կանխելուն ուղղված ձեր քայլը: Արեք այն, օգնեք’ միասին հաղթահարել այս փորձությունը: Առողջ եղեք»,-նշել է Լոռիի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել