Կառավարությունը մայիսի 21-ի հերթական նիստին որոշում ընդունեց, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը:
Ստորև ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը։
Լիանա Ղալթաղչյանը ծնվել է 1984թ-ի հունիսի 14-ին, Երևանում։
Կրթություն
2001-2005 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր,
2005-2007թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս:
Աշխատանքային գործունեություն
2007- 2011թթ. – ՀՀ արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ ապա առաջատար մասնագետ,
2011-2015թթ․ – ՀՀ արդարադատության նախարարություն՝ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ վարչության պետի պաշտոնակատար,
2015-2018թթ. –հանրային քաղաքականությանն առնչվող միջազգային և տեղական ծրագրերում անկախ փորձագետ, այդ թվում՝ ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» տեխնիկական աջակցության ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ,
2015թ. – 2018թթ․ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ՝ հանրային քաղաքականության փորձագետ,
2018թ. հունիսի 21-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Այլ տվյալներ
2012թ․ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ,
2012թ․ մինչ օրս ՀՀ փաստաբանական պալատի անդամ,
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: