Նարեկ համայնքի խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը:

Նարեկ համայնքի խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն:

Աշխատանքների համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՎԱԼ-ԿԱՐ» ՍՊԸ-ն է:

Ծրագրի արժեքը կազմում է 6 484 000 ՀՀ դրամ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել