Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը փուչիկներով և տոնական տորթով շնորհավորել է, որպես վարակակիրներ մեկուսացված զույգ երեխաների տարեդարձը։
«Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է:
Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն էին, ովքեր, որպես վարակակիրներ, գտնվում են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Անձնակազմը հոգացել է փուչիկների, նվերների, տոնական տորթի և, իհարկե, տոնական երգի մասին:
Միանում ենք շնորհավորանքներին, մաղթում առողջություն, անհոգ և խաղաղ մանկություն»:
https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/532456890779564/